четверг, 16 декабря 2010 г.

Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման



Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման գնում է
Բրիտանական հրատարակչությունն այդպես էլ չի ընդունում իր սխալը, բայց զիջման

«Անկախ» շաբաթաթերթի խմբագրակազմը հոկտեմբեր ամսին նամակ էր հղել բրիտանական ու ռուսական հրատարակչություններին` պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ բրիտանական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները:

Նամակում մանրամասն ներկայացվել էր թե՛ լեզվի, թե՛ կրոնի և թե՛ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտի վերաբերյալ տեղեկությունները:


Դեկտեմբերի 2-ին «Անկախին» պատասխանել էր «Macmillan Children’sBooks»-ի գլխավոր խմբագիր Քեթրին Բրերեթոնը, որ զարմանալի պատճառաբանություններ բերելով` նշել էր, որ իրենք ճիշտ են և չեն պատրաստվում որևէ փոփոխություն անել:

Բրերեթոնին երկրորդ անգամ էր նամակ ուղարկվել` արդեն «Անկախի» և «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության կողմից:

Եվ ահա, դեկտեմբերի 15-ին` մինչ «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ էր անցկացնում` պահանջելով հերքել Հայաստանի վերաբերյալ կեղծ տեղեկությունները, «Անկախը» ստացավ Բրերեթոնին ուղղված երկրորդ նամակի պատասխանը.

Ստորև ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Շնորհակալություն  նամակի համար:

Նախ` ցանկանում եմ նշել, որ բնավ մտադրություն չենք ունեցել վիրավորել որևէ անհատի կամ խմբի և չենք ցանկացել միտումնավոր հրատարակել որևէ խեղաթյուրված տեղեկություն, համոզված ենք նաև, որ չենք էլ հրատարակել այդպիսի տեղեկություն:
Ցանկանում եմ նշել նաև, որ հրատարակության բնօրինակը կազմելիս, ինչպես նաև ձեր և ուրիշների կողմից բարձրացրած հարցերին պատասխանելիս` §Քինգֆիշերը» աշխատել է աշխարհագրության ոլորտի փորձագետների հետ:

Լեզուն
Ես փոփոխել եմ անգլիական հրատարակությունը, այնտեղ այժմ գրված կլինի «Հիմնական լեզուն` հայերեն», այլ լեզուների մասին չի նշվի, քանի որ այդքան տեղ չկա, որ նշվեն բոլոր լեզուները (եզդիերեն, քրդերեն, ադրբեջաներեն և ռուսերեն), որոնք  միասին կազմում են բնակչության միայն 2%-ը:
Քանի որ ադրբեջաներենի նշումը բնօրինակում հայերի կողմից այդքան բացասական վերաբերմունք է առաջացրել, մենք որոշեցինք հանել այն այժմ հրատարակության համար պատրաստվող գրքից, ինչպես նաև հետագա տարբեր լեզուներով տպվող բոլոր հրատարակություններից: Կարծում եմ` սա ձեզ կբավարարի:

Կրոն
Ինչպես արդեն քննարկել ենք, անգլիական տարբերակում հիմնական կրոններ բաժնում նշված էրª Հայկական առաքելական օրթոդոքս և Շիա իսլամ: Արդեն բացատրել եմ, որ գրքում տեղ են գտնում ոչ միայն հիմնական, այլև փոքրամասնությունների կրոնները:
Հայկական առաքելական օրթոդոքս կրոնի ներկայացուցիչները կազմում են Հայաստանի բակչության 95%-ը : Համաձայն եմ իմ փորձագետ խորհրդականների հետ, որ Շիա իսլամը փոքրամասնությունների մեջ ամենամեծ թիվն է կազմում, սակայն կրկին բնակչության  2% -ից էլ քիչ մասը:

Կրկին կարծում եմ, որ լիովին ճիշտ կլինի փոփոխություն չանել, բայց քանի որ դա հայերի համար այդքան վիրավորական է, մենք որոշեցինք հանել այդ մասը հետագա հրատարակություններից: Այժմ այնտեղ գրված կլինի «Հիմնական կրոնը` հայկական առաքելական օրթոդոքս»:

Դուք նշել եք, որ սա նույնպես սխալ է, և պետք է գրված լինի «հայկական առաքելական», սակայն ինչպես տեղյակ եմ, եկեղեցու ամբողջ անունը հետևյալն է «մեկ սուրբ ընդհանրական առաքելական օրթոդոքս հայկական եկեղեցի», և այդ պատճառով մեր կողմից գրված «հայկական առաքելական օրթոդոքս»-ը  միգուցե այնքան էլ անթերի չէ, բայց վիճելի էլ չէ:

Ուրախ կլինեմ այս մասը նույնպես փոփոխել հետագա հրատարակությունների մեջ, սակայն եթե իհարկե կարողանանք, քանի որ այժմ բավական ուշ է առաջիկա  հրատարակությունում փոփոխություններ անելու համար:

Լեռնային Ղարաբաղ
Դուք ասում եք, որ անգլիական տարբերակում գրված է §դա ադրբեջանական մարզ է, հիմնականում բնակեցված հայերով»: Չգիտեմ` ինչ ասել, քանի որ անգլիական տարբերակում այդպիսի նախադասություն ուղղակի  չկա, այլ գրված է այսպես` «ադրբեջանական տարածք` հիմնականում հայաբնակ»:

Ես լիովին համոզված եմ, որ սա ճիշտ տեղեկություն է: Իրավաբանորեն Լեռնային Ղարաբաղը  ադրբեջանական տարածք է, սակայն, իհարկե, Ղարաբաղի կարգավիճակը հայերի կողմից  բողոքարկվել է: Ձեր դիտողությունըոր Ղարաբաղը դե ֆակտո անկախ է, չի գրված գրքում, քանի որ մենք այդ տարածաշրջանին այնքան էլ ծանոթ չենք, սակայն մեր նշած տեղեկությունը որևէ կերպ չի էլ հակասում դրան:
Քարտեզի վրա Լեռնային Ղարաբաղը նշված է` որպես վիճելի տարածք: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի պատմական կարգավիճակին և իրական պատկանելությանը, ապա այդպիսի տեղեկություններ մենք չենք գրում:

Ինչպես արդեն նշել էի իմ նախորդ նամակում, կարծում եմ, որ սխալ տեղեկատվության մասին ձեր  դիտողությունների մի մասը  վերաբերում է ռուսական, ոչ թե անգլիական հրատարակությանը: Ինչպես արդեն ասել էի, ես ռուսերեն չգիտեմ, այդ իսկ պատճառով  կարող եմ միայն փոխանցել ռուսական հրատարակչին ձեզ անհանգստացնող հարցերը:

Կարծում եմ` նրանք ձեզ արդեն պատասխանել են, իսկ եթե դեռ չեն պատասխանել, ապա  շուտով կպատասխանեն:

Հուսով եմ, որ  ձեզ բավարարեցին իմ պատասխանները:

Հարգանքով`
Քեթրին Բրերեթոն»

3 комментария:

  1. Մի քիչ էլ, ու լրիվ կհանձնվեն։

    ОтветитьУдалить
  2. ekeq boykotenq angliakan cankacac ban, Kam el Shotlandiayi u Hyusisayin Irlandiayi pahov kpnenq

    ОтветитьУдалить
  3. ասումա`մենք չենք գրել ադրբեջանական մարզ, այլ գրել ենք ադրբեջանական տարածք..ինչ տարբերություն, փաստորեն իրանք արդեն լուծում են հիմնախնդիրը էլի`վերջում էլ ավելացնելով, որ տարածաշրջանին ծանոթ չենք...բա որ ծանոթ չեք ինչ իրավունքով եք տենց բաներ գրում, իսկականից արժի Շոտլադիային ու Հյս. Իռլանդիային կպնել,հետո էլ ավելացնել, որ մենք տարածաշրջանին էդքան էլ ծանոթ չենք...

    ОтветитьУдалить