понедельник, 31 января 2011 г.

Կեղծ եվ խեղաթյուրված տեղեկությունների դեմ առնելը միայն հնարավոր է միջազգային իրավունքի եվ դատարանների միջոցով ...

Կեղծ եվ խեղաթյուրված տեղեկությունների դեմ առնելը միայն հնարավոր է միջազգային իրավունքի եվ դատարանների միջոցով ...

Արդեն 19 տարի ի վեր ՀՀ անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, բայց այդպես էլ չի օգտագործում իր դեմ ուղղված հանցագործությունների կանխարգելումն ու պատժումը հենց իր կողմից անդամակցած ՄԱԿ-ի համապատասխան գործիքներով: Հետեվելով իրադարձություններին կարող ենք եզրակացնել, որ առկա է իրավագիտակցության պակաս, կամ միտումնավոր հարցի աչք փակում: Մինչ այսօր հասարակական եվ քաղաքական դաշտում կարելի է հանդիպել շատ քիչ գործիչների ովքեր բարձրացնում են հարցերը նաեվ իրավական ճանապարհով, դրանց թվում կարելի է նկատել Արա Պապյանին, կամ օրինակ Ուխտ Արարատի կազմակերպությանը, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայում Հայկական հարցը եվ Հայոց ազգային իրավունքների պաշպանությունը իրականացնեն նաեվ ավելի նոր խաղի կանոներին մոտ եվ արդիական ասպարեզում: Նաեվ չենք կարող չնկատել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի անցումը դեպի միջազգային իրավունք, որը ավելի նպաստավոր է, քան ՀՀ նախկին երկու նախագահների դիվանագիտական աշխատանքները:
Անցնելով հարցի մյուս մասին, ինչը կարգավորվում է միջազգային իրավունքի սկզբունքներով նմանատիպ հիմնահարցերի կանխարգելումը, ցանկանում եմ հիշեցնել ՄԱԿ-ի անդամ եվ պարտավորություններ ստանձնած Մեծ Բրիտանիային, որ 1947թ նոյեմբերի 15-ին ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեայի կողմից ընդունված 127(2) բանաձեվը, որն անդրադառնում է «Կեղծ կամ խեղաթյուրված տեղեկատվություն» բովանդակությամբ պարտավորեցնում է անդամ պետություններին զերծ մնալ նմանատիպ խնդիրներից: Հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի անդամ պետությունները համաձայն ՄԱԿ կանոնադրության առաջին հոդվածի պարտավորված են պահպանել խաղաղ հարաբերություններ միմյանց միջև և իրականացնել ազգերի միջև համագործակցություն ու այն ընդլայնելով և ամրապնդելով` հարգել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Հաշվի առնելով, որ այդ նպատակի ամրապնդման և ընդլայնման համար բոլոր անդամ պետություններում պետք է հաստատեն բարի դրացիական հարաբերություններ, ուստի ՄԱԿ-ը վկայակոչում է անդամ պետություներին զերծ մնալ կեղծ և խեղաթյուրված տեղեկատվությունից, որը կարող է բերել երկրների միջև հակամարտության և կոնֆլիկտի: Այս ամենից ելնելով մենք կարող ենք տեսնել, որ կեղծ, կամ խեղաթյուրված տեղեկատվության դեպքում նպատակային է հարցը վեր հանել միջազգային իրավական դաշտ համապատասխան դատաիրավական լուրջ փորձաքննությամբ և հասնել խնդրի արդարացի լուծմամբ, բայց ցավոք Հայաստանի Հանրապետությունում մինչ այսօր գործածության չի դրվել հարցի լուծման այս ճանապարհը: Փոխարեն Հայաստանի Հանրապետության եվ Հայ Ազգի դեմ ուղղված հանցագործությունները այսինքն ավելի կոնկրետ այն կեղծարարություններն ու խեղաթյուրված տեղեկատվությունները պատասխան են ստանում միայն այնպիսի բովանդակություններով որում չի նշվում մասնավորապես սույն կոնվեցիայից բխող կանխարգելիչ միջոցառումներն ու պահանջները ուղղված հանցագործություններին: Ուստի հորդորը մեկն է, օգտվել մեզ տրված այն իրավունքներից, որը կարգավորում է նշված  հիմնահարցերի օգտակարությամբ: Եվ վերջում ուղղակի հիշենք Նժդեհի խոսքերը <<Օգտագործել, եվ ոչ աղերսել-ըմբռնեց Հայն այս տարբերությունը-կանգնած է փրկության ուղղիղ ճամփին>>:


Մանվել Կոստանդյան

1 комментарий:

  1. http://un.am/?laid=2&com=module&module=menu&id=101
    Պաշտոնական անվանումը Հայաստանի Հանրապետություն, Հայաստան
    Մայրաքաղաքը Երեւան
    Մեծ քաղաքները Գյումրի, Վանաձոր
    Պետական լեզում Հայերեն
    Կրոնը Բնակչության բացարձակ մեծամասնությունը քրիստոնյա է, Եկեղեցին` Հայ առաքելական
    Դրամական միավորը Հայկական դրամ (Շրջանառության մեջ է 1993 թվականից:)
    Բնակչությունը 3,210,000 (2001 թվականի տվյալներով)
    Էթնիկ կազմը 96% հայեր.
    Ազգային փոքրամասնությունները ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ, ուկրաինացիներ, հրեաներ եւ այլոք
    Տարածքը 29.74 հազար քառակուսի կմ
    Ամենաբարձր լեռնագագաթը Արագած լեռը (4,090 մետր)
    Հարեւան երկրները հյուսիսում` Վրաստան, արեւելքում Ադրբեջան, հարավում` Իրան, հարավ-արեւմուտքում` Նախիջեւան (Ադրբեջան), արեւմուտքում` Թուրքիա

    ОтветитьУдалить