четверг, 16 декабря 2010 г.

Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի



 Բողոքի մեծ երթ` ընդդեմ բրիտանական հանրագիտարանի

Դեկտեմբերի 15-ին «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը բողոքի երթ անցկացրեց` պահանջելով հերքել բրիտանական «Macmillan children’s books» հրատարակչության կողմից հրատարակված և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակված հանրագիտարաններում Հայաստանի մասին տեղ գտած կեղծ տեղեկությունները:
Երթի հարյուրավոր մասնակցիներ «Հերքե´ք կեղծիքը», «Մի´ խեղաթյուրեք փաստերը», «Հայաստանում հիմնական լեզուն հայերենն է», «Հայաստանում հիմնական կրոնը քրիստոնեությունն է» կարգախոսերով պաստառներով շարժվեցին դեպի Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն, ապա Մեծ Բրիտանիայի դեսպանատուն` նամակներ հանձնելով դեսպաններին:

Նամակների միջոցով նախաձեռնության անդամները հորդորում են դեսպաններին` միջամտել իրենց պահանջի կատարմանը` հերքում պահանջել հրատարակչություններից և կանխել հետագա հրատարակությունների ժամանակ նույն կեղծ տեղեկությունների տարածումը:
Ինչպես նշեց «Անկախ» շաբաթաթերթի լրագրող, «Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնության համակարգող Անի Գասպարյանը, դեռևս հոկտեմբեր ամսին այդ հրատարակչություններին հերքման պահանջով նամակներ էր հղել «Անկախ» շաբաթաթերթը:
«Բրիտանական հրատարակչության գլխավոր խմբագիրը, չընդունելով իրենց կողմից թույլ տրված սխալները, հրաժարվել էր որևէ փոփոխություն մտցնել հրապարակման մեջ: Իսկ ռուսական հրատարակչությունը սխալները ներկայացրել էր` որպես տեխնիկական անսարքության հետևանք` նշելով, որ իրենք պատրաստել են հանրագիտարանի նոր խմբագրված տարբերակ»,-ասաց նա:
Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության գաղափարաքարոզչական հանձնաժողովի նախագահ Էդգար Հովհաննիսյանի խոսքով, իրենքը չեն ուզում հավատալ, որ այս ամենը միտումնավոր էհատուկ Հայաստանի դեմ ուղղված քարոզչություն, այլ պարզապես վրիպակ կամ թյուրիմացություն է.
«Հրատարակչությունները մասնավոր ընկերություններ են, և միգուցե դեսպանատների գործառույթների մեջ չի մտնում այս հարցով զբաղվելը, այնուամենայնիվ հույս ունենք, որ իրենք ևս իրենց կողմից կհավաստեն, որ այդ փաստերը իրականությանը չեն համապատասխանում և միջոցներ կձեռնարկեն այս հարցի կարգավորման ուղղությամբ»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ նշվում է.
§  հիմնական լեզուներհայերեն ու ադրբեջաներեն
§  հիմնական կրոններուղղափառություն (հայ առաքելական եկեղեցիևիսլամ (շիաներ):
Հանրագիտարանում նաև նշվում է, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի պատճառով, և Արցախը ներկայացվում է` որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծամասամբ հայերով բնակեցված»:
«Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի» նախաձեռնությունը ստեղծվել է բրիտանական հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած սխալների դեմ հերքման պահանջ ներկայացնելու և հերքման հասնելու նպատակով:
Այս պահին նախաձեռնող խմբի կազմում են «Անկախ» շաբաթաթերը, Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն ու երիտասարդական միությունը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության երիտասարդության հարցերի հանձնաժողովը, «Ժառանգություն» կուսակցության «Հայք» ուսանողական միությունը, Երիտասարդ հայրենատերերի բռունցք» նախաձեռնությունըԳնանք միասին» երիտասարդական հասարակական կազմակերպությունը, «Հանուն Հայաստանի» երիտասարդական շարժումը, «Շահերի պաշտպանության ոչ կառավարական կազմակերպությունների կոալիցիան», «Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը, «Արմատ» մամուլի ակումբը, «Հայազն երիտասարդների միությունը» «Սարդարապատ» հասարակական կազմակերպությունը, այլ կազմակերպություններ ու նախաձեռնող խմբեր:

Комментариев нет:

Отправить комментарий