суббота, 11 декабря 2010 г.

"Ընդդեմ հանրագիտարանային կեղծիքի" նախաձեռնություն
Բրիտանական «Kingfisher publications» (Macmillan Children's Books) հրատարակչության կողմից 2003 թվականին հրատարակվել  և ռուսական «Махаон» հրատարակչության կողմից վերահրատարակվել է մի հանրագիտարան`   «Большая иллюстрированная энциклопедия географии», որտեղ Հայաստանը ներկայացված է խայտառակ սխալներով.
Հանրագիտարանում նշվում է.
·      հիմնական լեզուներ` հայերեն և ադրբեջաներեն
·      հիմնական կրոններ` ուղղափառություն (հայ առաքելական եկեղեցի) և իսլամ (շիաներ):
 Հանրագիտարանում կեղծ տեղեկություններով է ներկայացվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցը.
·      նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում, Արցախը ներկայացվում է որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծ մասամբ հայերով բնակեցված»:
Հանրագիտարանում Հայաստանին վերաբերող լուսանկարը ևս զավեշտալի է. այնտեղ պատկերված են կարտոֆիլի դաշտում աշխատող երկու ցնցոտիավոր և գեղջուկ տարեց գյուղացիներ:
Ահա թե ինչպես է ներկայացվում աշխարհին Հայաստանը` բրիտանական ու ռուսական հայտնի հրատարակչությունների կողմից:
http://www.facebook.com/group.php?gid=114044735312588

Комментариев нет:

Отправить комментарий