четверг, 9 декабря 2010 г.

«Անկախը» նամակ կհղի ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով հայց հարուցել բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ


«Անկախը» նամակ կհղի ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով հայց հարուցել բրիտանական ու ռուսական հրատարակչությունների դեմ

Մոտ մեկ շաբաթ առաջ Amazon.com-ի միջոցով փորձեցինք գտնել ռուսական «Махаон» հրատարակչության հրատարակած «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանի բրիտանական տարբերակը: Հետաքրքիր ու տարօրինակ բան պարզվեց. բրիտանական այդ հանրագիտարանը նախ հրատարակվել է 2003-ի հոկտեմբերի 31-ին, ապա վերահրատարակվել մի քանի օր անց` 2003-ի նոյեմբերի 3-ին:

Առաջին հրատարակությունը ինտերնետային տարբերակով հնարավոր եղավ ընթերցել: Այնտեղ Հայաստանը ներկայացված էր առանց այն սխալների, որոնք առկա են ռուսերեն տարբերակում (այստեղ միայն սխալ էր ներկայացված Հայաստանի տարածքը` 12.000 քառակուսի կմ` 29.743-ի փոխարեն), իսկ նոյեմբերին լույս տեսած տարբերակը, որը հենց այն տարբերակն է, որից վերահրատարակել է ռուսական հրատարակչությունը,  ոչ մի կերպ ինտերնետում չբացվեց. այնպիսի տպավորություն է, որ այդ տարբերակը գաղտնի է պահվում (կարելի է ենթադրել նաև, որ դա «լևի» հրատարակություն է): Բացի այդ, օնլայն հանրագիտարանում  «Հայաստան» բառով որոնում կատարելիս հայտնվում է ոչ թե 236-րդ էջը` Հայաստանի հատվածը, այլ Ադրբեջանինը:
Ինչևէ, մենք գտանք հանրագիտարանի հեղինակ Քլիֆ Գիֆֆորդի հասցեն և նրան էլեկտրոնային փոստով նամակ ուղարկեցինք` ակնկալելով ստանալ մեզ հուզող հարցերի պատասխանները: Ցավոք, հեղինակը մեզ առայժմ չի պատասխանել:
Ի դեպ, ռուսական «Махаон» հրատարակչության սեփականատերը ռուս օլիգարխ Ալեքսանդր Մամուտն է. կարծում ենք` հարկ կա ճշտելու նաև նրա ծագումը:
«Անկախը» պատրաստվում է նաև նամակ հղել ՀՀ գլխավոր դատախազին` պահանջելով իրավասու դատարանում հայց հարուցել ընդդեմ բրիտանական ու ռուսական հրատարակչությունների:    Ակնհայտ է, որ հանրագիտարանում Հայաստանի վերաբերյալ տեղ գտած կեղծ տեղեկությունները վնաս են հասցնում պետության շահերին, իսկ պետական շահերի պաշտպանության հայցի հարուցումը իրավասու դատարանում, համաձայն  Սահմանադրության 103-րդ և «Դատախազության մասին» ՀՀ  օրենքի 4-րդ հոդվածների, դատախազության բացառիկ լիազորությունն է:
Հիշեցնենք, որ բրիտանական  «The kingfisher geography encyclopedia»-ից ռուսերեն թարգմանված «Большая иллюстрированная энциклопедия географии» հանրագիտարանում նշվում է, թե Հայաստանում հիմնական լեզուներն են հայերենը և ադրբեջաներենը, հիմնական կրոնները` ուղղափառությունը (հայ առաքելական եկեղեցի) և իսլամը` շիաներ:
Հանրագիտարանում կեղծ տեղեկություններով է ներկայացվում նաև ղարաբաղա-ադրբեջանական հարցը. նշվում է, թե իբր 1988-89 թթ. Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել զինված ընդհարում՝ Արցախի կարգավիճակի պատճառով,  ընդ որում, Արցախը ներկայացվում է որպես «պատմական տարածք Ադրբեջանում`  մեծ մասամբ հայերով բնակեցված»:

Комментариев нет:

Отправить комментарий